Նոյեմբերի 5-11-ին Արցախի շփման գծում հարաբերական հանգիստ է եղել. ՊԲ

Նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի՝ Ադրբեջանի հետ շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրություն: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Նշված ժամանակահատվածում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ կրակել է շուրջ 200 անգամ՝ հրաձգային զինատեսակներից արձակելով 2300 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», – նշվում է ՊԲ հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *