Վրաստանում ներքին գործերի նոր նախարար է նշանակվել

Վրաստանի Էկոնոմիկայի նախկին նախարար Գեորգի Գախարիան այսուհետ կզբաղեցնի ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նոյեմբերի 13-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ արդեն ՆԳ նախկին նախարար Գեորգի Մղեբրիշվիլին կզբաղեցնի արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում է վրացական Tabula լրատվական կայքը:

Վրատսանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիա

Վրատսանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիա

Ներքին գործերի նախարարի պաշտոնի հետ համատեղ Գախարիան կզբաղեցնի նաև Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը:

«Ներքին գործերի նախարարության դերը, ոստիկանի հեղինակությունը, հանցագործությունների դեմ պայքարը և հասարակական կարգը մեր առաջնահերթությունն են, հետո ներքին գործերի նախարարը միաժամանակ կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին:

Վրաստանի ՆԳՆ-ում վերակազմումները վերաբերում են ոչ միայն գերատեսչությունների ղեկավարներին. Վրաստանում արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնի կազմում միավորվում են ՆԳՆ արտակարգ իրավիճակների ղեկավարման գործակալության և Ճգնաժամերի ղեկավարման խորհուրդը:

Մասշտաբային փոփոխությունները կվերաբերեն նաև մյուս գերատեսչություններին: Վերակազմավորումների արդյունքում Վրաստանում առկա 18 նախարարությունից միայն 14-ը կմնա:

Նշենք, որ Վրաստանի արդեն նոր ՆԳ նախարար Գախարիան սովորել է Մոսկվայի պետհամալսարանում, իսկ 2013 թվականից եղել է Վրաստանի բիզնես-օմբուդսմեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *