Նոյեմբերի 11-ին Իրանի Ֆարս նահանգում վարժանքների ժամանակ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերին պատկանող Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ է վթարի ենթարկվել. օդաչուն մահացել է: Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:
Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքում ուսումնական թռիչքի ժամանակ այդ երկրի բանակին պատկանող ուղղաթիռ էր վթարվել։ Ուղղաթիռի անձնակազմից մեկ հոգի զոհվել, ևս երկուսը վիրավորվել էին։