Զինծառայողների ապահովագրման հիմնադրամից գումար է ստացել ևս մեկ վիրավոր զինծառայողի ընտանիք

Նոյեմբերի 9-ին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» միանվագ 10 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել 1-ին խմբի զինհաշմանդամ Թաթուլ Արամայիսի Հարությունյանին։ Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:

Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը։

Ժամկետային զինծառայող, շարքային Թաթուլ Արամայիսի Հարությունյանը վիրավորվել է ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից։

Զինծառայողին 20 տարվա ընթացքում կտրամադրվի նաև ամսական 200 000 ՀՀ դրամ:

Նոյեմբերի 10-ի դրությամբ  հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 23 զոհված զինծառայողի ընտանիք և 4 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *