Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից կազատվեն ամեն զորակոչի համար 200 հազարի դիմաց

ՀՀ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի լրամշակված տարբերակին։

Այսպիսով, օրենքի գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը: Այսինքն, ՀՀ սահմաններից դուրս գտնվող և պարտադիր զինծառայություն չանցած ՀՀ այն քաղաքացիները, ում 27 տարին լրացել է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ը, կկարողանան տույժի դիմաց ազատվել քրեական հետապնդումից:

Օրենքում կատարվող մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է ծառայությունից խուսափելու համար սահմանված տույժը յուրաքանչյուր զորակոչի համար 100 հազար դրամից դարձնել 200 հազար դրամ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը առաջարկում էր յուրաքանչյուր զորակոչի դիմաց սահմանել 500 հազար դրամի չափով տույժ։

«Առիթ ունեցել ենք խոսել այս օրենքի վերաբերյալ: Այն լավագույն լուծումը չէ, քանի որ ժամկետը պարբերաբար երկարաձգելը ոչ թե խթանում է վերադարձը, այլ խթանում է մինչև 27 տարեկան արական սեռի որոշ քաղաքացիների արտահոսքին: Նրանք հուսով են, որ մինչև 27 տարեկանը արտերկրում գտնվելով, այդ գումարը վճարելու են՝ օրինականացնելով չծառայելը:

Այս անգամ ընդհատել պետք չէ, բայց պետք է որոշենք, որ սա, որպես քաղաքականություն, շարունակել չի կարելի և պետք է դադարեցնել հաջորդ տարվանից: Միևնույն ժամանակ պետք է խնդրեմ Ձեր հանձնարարականը, որ դրանից բխող որոշման վրա բոլոր շահագրգիռ մարմինների հետ աշխատենք և փաստաթղթերի ցանկն այնպես կարգավորվենք, որ գոնե Հայաստանում գտնվողները չկարողանան այս օրենքից օգտվելով՝ խուսափել ծառայությունից:

Այդպիսի դեպքեր նախկինում հայտնաբերվել են: Այսինքն՝ պահանջվող փաստաթղթերի մեջ պետք է վերանայում կատարել, որպեսզի ակնհայտ երևա տվյալ անձի արտերկրում գտնվելու փաստը և այլն»,– կառավարության նիստի ժամանակ՝ հունիսի 1-ին, հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարը։

 

Նշենք, որ 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզության մեջ գտնվող 12698 մարդուց 10741 հոգին հետախուզվում է ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով։ Այս մասին նշված է ՀՀ դատախազության 2016 թվականի գործունեության

One response to “Զինծառությունից խուսափածները քրեական հետապնդումից կազատվեն ամեն զորակոչի համար 200 հազարի դիմաց

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *