ՌԴ զինուժը հակաահաբեկչական վարժանքներ է անցկացրել Վոլգոգրադում

Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի՝ Վոլգոգրադում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանման հակաահաբեկչական ուժերը մարտական պատրաստության ստուգման շրջանակներում վնասազերծել են զինավան մտած պայմանական ահաբեկիչներին։  Այս մասին նոյեմբերի 10-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Պայմանական հակառակորդին ոչնչացնելիս հակաահաբեկչական խմբերին օգնության են ուղարկվել լրացուցիչ ուժեր, որոնց թվում՝ 2 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենանա:

ՌԴ ԶՈւ հակաահաբեկչական վարժանքներ, (արխիվ)

ՌԴ ԶՈւ հակաահաբեկչական վարժանքներ, (արխիվ)

ՀՄՄ-ների անձնակազմը ստեղծել է ծխածածկույթ, իսկ հակաահաբեկչական ուժերը խոցել են պայմանական հակառակորդին։

Վարժանքների շրջանակներում մշակվել են նաև ձեռնամարտի, առաջին բուժօգնություն ցուցաբերելու հարցեր։ Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է 50 զինծառայող, 2 միավոր զինտեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *