Նոյեմբերի 7-ին Թեհրանում մահացել է Սիրիայի Իդլիբ քաղաքում ականի պայթյունի հետևանքով վիրավորված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայող Վահիդ Ֆարհանգին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
26-ամյա զինծառայողը Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Թավրիզ քաղաքից էր։ Իդլիբում վիրավորվելուց հետո նրան տեղափոխել էին Թեհրան։
Չնայած նրան, որ Սիրիայում պարբերաբար իրանցի զինծառայողներ կամ Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկների են զոհվում, Իրանը հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այդ երկրում և շարունակում է պնդել, որ իրականացնում է միայն խորհրդատավական առաքելություն:
Ավելի վաղ Իրանի բանակի հրամանատարի տեղակալը հայտնել էր, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման համակարգմամբ բանակի ցամաքային ուժերի զինծառայողները շարունակում են խորհրդատվական առաքելություն իրականացնել Սիրիայում: Բացի այդ իրանական ինքնաթիռներով օգնություն է հասցվում սիրիական գյուղեր: