Վերջին ամսում Ռուսաստանը վերապատրաստել է Սիրիայի ԶՈւ 600-ից ավելի զինծառայողի

ՌԴ ԶՈւ խորհրդականները Դամասկոսի մոտ գտնվող զորավարաժարանում Սիրիայի կառավարական բանակի զինծառայողների հետ կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացնում։ Վերջին մեկ ամսում վերապատրաստվել է Սիրիայի ԶՈւ 600-ից ավելի զինծառայող։ Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Արագացված մարզումների ավարտից հետո զինծառայողները ուղարկվելու են Սիրիայի հարավ-արևելք՝ ահաբեկիչների դեմ պայքարը շարունակելու։

ՌԴ ԶՈւ մասնագետները վերապատրաստում են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին

ՌԴ ԶՈւ մասնագետները վերապատրաստում են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին

Մարզումների շրջանակներում սիրիացի զինծառայողները  կրակել են ականանետներից, հակատանկային նռնականետներից։

Հավելենք, որ Սիրիայում ՌԴ ԶՈւ ականազերծման կենտրոնը վերապատրաստում է նաև Սիրիայի բանակի սակրավորներին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերապատրաստված սակրավորները մասնակցելու են  նաև Դեր Զորի ականազերծման աշխատանքներին։

ՌԴ ԶՈւ մասնագետները վերապատրաստում են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին

ՌԴ ԶՈւ մասնագետները վերապատրաստում են Սիրիայի կառավարական բանակի զինծառայողներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *