Հայաստանում ՌԴ ռազմաբազան 2017 թ. ավելացրել է վարժանքների թիվը

2017 թ. ամառային ուսումնական փուլի ընթացքում Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմաբազայի մոտոհրաձգային, տանկային, հետախուզական և կապի ստորաբաժանումները մասնակցել են ավելի քան 150 մարտավարական և մարտավարա-մասնագիտական զորավարժության:
 Այս մասին Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Նշվում է, որ սա շուրջ 20 տոկոսով գերազանցում է 2016 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ստորաբաժանման զինծառայողները ներգրավվել են նաև խոշոր զորավարժությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների «Համագործակցություն և Որոնում – 2017» վարժանքներին:

Այդ վարժանքներն անցկացվում էին  Հայաստանի տարածքում և մասնակցել են նաև ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներ:

Ըստ ՌԴ ԶՈւ ՀՌՇ հաղորդագրության՝ Հայաստանում անցկացվող զորավարժությունների առանձնահատկությունը բարդ լեռնային ռելիեֆն է՝ «Կամխուդ» և «Ալագյազ» լեռնային զորավարժարաններում՝ 1500-ից մինչև 2500 մետր բարձրության վրա:

Նշվում է, որ ՌԴ ռազմաբազայի զինծառայողները 2017 թ. առաջին անգամ վարժանքներ են արել «քաղաքային մարտերի» սցենարով:

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները «քաղաքային մարտեր» են խաղարկել

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ստորաբաժանումները «քաղաքային մարտեր» են խաղարկել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *