Միացյալ Նահանգների պաշտպանական բյուջեն կկազմի 700 մլրդ ԱՄՆ դոլար. նախագիծ

Միացյալ Նահանգների սենատը իր աջակցությունն է հայտնել 2018 թվականի  պաշտպանական բյուջեին 700 մլրդ ամերիկյան դոլար հատկացնելու նախագծին,  2017-ի ռազմական բյուջեն կազմում էր 620 մլրդ:Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Բյուջեի նախագծով ծրագրվում է մեծ թվով ինքնաթիռների (այդ թվում 90 միավոր F-35 կործանիչների) և ռազմանավերի ձեռքբերում։

Նշենք, որ  Lockheed Martin ընկերությունը ուշացնում է ԱՄՆ-ի և գործընկերների F-35  ինքնաթիռների պատվերները, ըստ Bloomberg գործակալության, ԱՄՆ նավատորմի 260 և Ծովային հետևակի կորպուսների 80 ինքնաթիռների պատվերները կարող են տևել 10 տարուց ավելի: Բացի այդ F-35 կործանիչ-ռմբակոծիչ ինքնաթիռների գինը 95 մլն ամերիկյան դոլարից կարող է նվազել մինչև 80 մլն դոլար:

Եվրոպայում զորքերի տեղակայման համար նախատեսվում է 4,6 մլրդ դոլար հատկացնել՝ ՆԱՏՕ-ին «հանգստացնելու» և Եվրոպայում զսպման և պաշտպանության նպատակով ԱՄՆ-ի դիրքերն ամրապնդելու համար, իսկ Ուկրաինային որպես ռազմական աջակցություն՝ 350 մլն դոլար։

ԱՄՆ-ն Ուկրաինային օժանդակում է նաև ռազմական տեխնիկայով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերովռադիոտեղորոշման կայաններով ու  զրահամեքենաներով, ինչպես նաև ուկրաինական ազգային գրավրդիայի համար անցկացվող մարզումներով ու զորավարժություններով:

«Զսպման եվրոպական նախաձեռնությունների» շրջանակում 100 մլն դոլար կհատկացվի մերձբալթյան երկրներին աջակցելու նպատակով, այդ թվում «տարածաշրջանում» ռուսաստանյան ագրեսիան զսպելու կարողություններ ստեղծելու համար:

1.8 մլրդ դոլար էլ կտրամադրվելի Սիրիայում և Իրաքում «մարզելու և հանդերձավորելու» (Train and Equip) ծրագրի շրջանակներում:

4.9 մլրդ դոլար կուղղվի Աֆղանստանի անվտանգության ուժերի ֆոնդին, որից 1.7 մլրդ դոլարը՝ աֆղանական ռազմաօդային ուժերի կարողությունների պահպանման և զարգացման համար, 41 մլն դոլար Աֆղանստանի ուժայինների շարքում կանանց ինտեգրման, մարզելու և հանդերձավորելու աջակցության համար:

Ըստ ամերիկայան կոնգրեսի զեկույցներից մեկի, որը հղում է անում Gender Affairs Office-ին, Աֆղանստանի ուժային կառույցներում միասին 2017-ի երկրորդ քառորդի ընթացքում ծառայում է ավելի քան 4 հազար կին:

705 մլն դոլար կտրամադրվի ամերիկյան և իսրայելական համատեղ հակահրթիռային պաշտպանության ծրագրին, այդ թվում շուրջ 120 մլն դոլարը հակահրթիռային պաշտպանության David’s Sling համակարգերի, ևս 120 մլն Arrow Upper Tier ծրագրի համար, շուրջ 92 մլն էլ՝ Իսրայելի  համար Iron Dome հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար Tamir հրթիռների համատեղ արտադրության նպատակով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *