ՊԲ-ում՝ ծառայողական խորհրդակցություն

Երեկ՝ հունիսի 3-ին, Պաշտպանության բանակի շտաբում կայացել է ծառայողական խորհրդակցություն։ 

Խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ  հրամկազմը, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները։

 

Մովսես ՀակոբյանԽորհրդակցություն վարել է Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են բանակաշինության ընթացիկ վիճակին վերաբերող հարցեր։

Ելույթներով հանդես են եկել բանակի հրամանատարների տեղակալներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները, փոխանցում է ԼՂՀ  ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *