«Ռատնիկ» նոր ռազմական հանդերձավորումը շուտով կկիրառվի ՌԴ ԶՈւ-ում

Ռուսական «Ռատնիկ» ռազմական հանդերձավորումը, համաձայն ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի, հաջորդ ամսվա ընթացքում կարող է հանձնվել ռուսական ԶՈւ շահագործմանը:

ՌԴ փոխվարչապետը նշել է նաև, որ վերջին փորձարկումներն ավարտված են, կան որոշ թերացումներ հրազենային զենքի հետ կապված, որոնք կշտկվեն։

«Ռատնիկ» ռազմական հանդերձավորում

«Ռատնիկ» ռազմական հանդերձավորում

«Ռատնիկ»-ն ընդգրկում է գուլպաների տարբեր տեսակներ, ներքնազգեստ, համազգեստ, անվտանգության ակնոց, լսողությունը պաշտպանող ականջակալ, ծնկային և արմունկային հոդերի պաշտպանություն, ջրի մաքրման ֆիլտրեր, էներգիայի և ջերմության ինքնակառավարվող աղբյուրներ։ Սպառազինման մեջ կարող են ներառվել AK-12 ինձնաձիգը կամ էլ «Կալաշնիկով»-ի մոդերնիզացված տարբերակներից մեկը։

Հավելենք, որ 2012-ի սեպտեմբերին ՌԴ ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Վլադիմիր Չիրկինը հայտարարել էր, որ ՊՆ-ն հաջող է համարում «Ռատնիկ»-ի դաշտային փորձարկումները, այն ծանր չէ, կկիրառվի ամառային և ձմեռային տարբերակներով։ Նոր հանդերձավորումը փորձարկվել է նաև «Կովկաս-2012» զորավարժությունների ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *