Թուրքիայի ԶՈւ սպառազինության է հանձնվել տեղական արտադրության ռումբ

Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) պաշտպանական արդյունաբերական հետազոտությունների և մշակման ինստիտուտը (SAGE) երկրի զինուժի սպառազինության է հանձնել NEB ռումբեր (Nüfuz Edici Bomba): Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիյեթ» լրատվակայքը:

Թուրքական արտադրության NEB ռումբ

Թուրքական արտադրության NEB ռումբ

Թուրքական ինստիտուտը նաև սկսել է այդ ռումբերի զանգվածային արտադրությունը: Սրանք Թուրքիայում նախագծված և արտադրված առաջին ռումբերն են, որոնք կարող ենք կիրառել ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա թիրախները խոցելու համար:

Այս ռումբերը նախատեսվում են Թուրքիայի ՌՕՈւ F-16 ինքնաթիռների վրա տեղադրվելու համար:

Միևնույն ժամանակ TÜBİTAK-ը սկսել է սեփական արտադրության HGK-1 (Hassas Güdüm Kiti-1) համակարգերի զանգվածային արտադրությունը, որն օգտագործվում է ամերիկյան արտադրության չկառավարվող Mark 84 ռումբերը կառավարելի դարձնելու համար:

 NEB ռումբերի առանձնահատկությունները

  • Երկարությունը՝ 2600 մմ
  • Լայնությունը՝ 457.2 մմ
  • Զանգվածը՝ 870 կգ
  • Կարող է ոչնչացնել ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա թիրախներ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *