ՌԴ ԶՈւ հրետանավորները խոցել են պայմանական հակառակորդի հրամանատարական կետը

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային  ռազմական շրջանի Ռոստովում տեղակայված մոտոհրաձգային ստորաբաժանումների հրետանային ստորաբաժանումները վարժանքների ընթացքում խոցել են պայմանական անօրինական զինված խմբավորումների հրամանատարական կետը ։Այս մասին նոյեմբերի 9-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքներին անցկացվել են «Կադամովսկի» զորավարժարանում։ Զինծառայողները պայմանական հակառակորդի հրամանատարական կետի կոորդինատները ստացել են  «Օռլան-10», «Տախիոն» անօդաչու թռչող սարքերով։

«Օռլան-10» ԱԹՍ

«Օռլան-10» ԱԹՍ

Վարժանքներին ներգրավվել են 200-ից ավելի զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա՝ այդ թվում «Ակացիա» 2Ս3 ինքնագնաց հաուբիցներ, ԲՄ-21 «Գռադ-Մ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 2Ս12 «Սանի» ականանետներ։

Հիշեցնենք, որ Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան նույնպես Հարավային  ռազմական շրջանի կազմում է։

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում, (արխիվ)

ՌԴ ԶՈւ ՀՌՇ «Գրադ» ՀԿՌՀ-ը` հրետանավորների կրակային վարժանքների ընթացքում, (արխիվ)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *