Սիրիայի բանակը ազատագրել է «Իսլամական պետության» վերջին հենակետը համարվող քաղաքը

Նոյեմբերի 8-ին Սիրիայի կառավարական բանակը ամբողջությամբ վերահսկողություն է հաստատել Աբու Քամալ քաղաքում, որը համարվում է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետը Սիրիայում: Այս մասին հայտարարել է կառավարական բանակի դաշտային հրամանատարներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հրամանատարը նաև հայտարարել է, որ աշխատանքներ են արվում քաղաքը պայթուցիկն նյութերից և ականներից մաքրելու համար: Նա նաև նշել է, որ քաղաքում մնացած ԻՊ զինյալները, անցնելով Եփրատ գետը, նահանջում են Ալ-Սուկարիա բնակավայրի ուղղությամբ:

Նշենք, որ կառավարական բանակին աջակցում է ՌԴ օդուժը, որը այս ընթացքում մի քանի հարված է հասցրել Աբու Քամալում իսլամիստ զինյալների դիրքերին: Բացի այդ, հոկտեմբերի 31-ին Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել նույն Աբու Քամալում ԻՊ դիրքերին:

Սրան զուգահեռ, նոյեմբերի 4-ին Իրաքի կառավարական ուժերը մտել են երկրում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետ Ալ-Կաիմ քաղաք, որը 13 կմ հեռավորության վրա է Սիրիայի Աբու Քամալ քաղաքից:

Վերջին մի քանի ամիսներին ԻՊ-ն կորցրել է իր տարածքների մեծ մասը ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *