ՆԱՏՕ-ի անդամ 28 պետությունների պաշտպանության նախարարներն երկօրյա հանդիպում են ունենալու Բրյուսելում։
Հանդիպման օրակարգի հիմնական թեման է պաշտպանությունը կիբեր հարձակումներից։ Հանդիպումը մեկնարկում է այսօր՝ հունիսի 4-ին։
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկելու են կիբեր պաշտպանության ուժեղացման վերաբերյալ հարցեր։
Ըստ DefenseNews-ի՝ քննարկվելու է պաշտպանությունը հատկապես Չինաստանից եկող կիբեր հարձակումներից։
Հանդիպման ժամանակ քննարկվելու են նաև այլ թեմաներ, այդ թվում Աֆղանստանում խաղաղապահ զորքերի հետ կապված հարցեր։
Երկօրյա հանդիպման ժամանակ կանցկացվի նաև Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ պաշտպանության նախարարների մակարդակով։