ԵԱՀԿ դիտարկում Մարտակերտ քաղաքի հյուսիսային ուղղությամբ

Նոյեմբերի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը Արցախում շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտ քաղաքից դեպի հյուսիս։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ կայքը:

ԵԱՀԿ դիտարկում

ԵԱՀԿ դիտարկում

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա)։

Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա)։

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր: Նշենք, որ Ադրբեջանը առաքելության անդամներին գրեթե միշտ առաջապահ դիրքեր դուրս չի բերում:

Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի արտաքին և պաշտպանության գերատեսչությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտնում է, որ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունն Արցախում շփման գծի պլանային դիտարկում էր անցկացրել Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *