Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի օդաչուները վերատեղակայվել են ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի տարբեր օդանավակայաններում՝ երկշաբաթյա վարժանքներ անցկացնելու համար: Ներգրավվել են կործանիչների և ուղղաթիռների օդաչուները: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, Ռազմինֆոյին հայտնում են ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից:
Զորավարժությանը ներգրավվել են Հայաստանում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչների, Մի-8ՄՏ բեռնատար և Մի-24Պ հարվածային ուղղաթիռների անձնակազմերը:
Օդաչուները երկու շաբաթում պետք է խաղարկեն անծանոթ տարածքի հետախուզման, մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումներին օդային աջակցության ցուցաբերման, դեսանտի անձնակազմի և նյութական պահուստների տեղափոխման առաջադրանքներ:
Օդաչուները նաև կմշակեն ցամաքային ղեկավարման խմբի հետ օդից համագործակցության գործողություններ: Յուրաքանչյուր օդաչու պետք է իրականացնի ընդհանուր շուրջ 40 ժամ տևողությամբ թռիչք: