Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որոնցից մարտական է մեկը:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները մահվան 4 դեպքից հայտնել են միայն մեկի մասին:
Կորուստներ
• Հոկտեմբերի 8-ին Լենքորանում հուղարկավորել են Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկում սպանված զինծառայող Իսաև Սալեհ Վալեհ օղլուին (Saleh Valeh oğlu İsayev):
• Հոկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ նույն ամսում Ադրբեջանի Ֆիզուլի շրջանի զորամասերից մեկում ինքնասպան է եղել զինծառայող Ռզաև Ռզա Հաբիլ օղլուն (Rzayev Rza Habil oğlu):
• Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից:
• Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):
Ընդհանուր առմամբ՝ բաց աղբյուրների հետազոտության արդյունքում հայտնի է դարձել 2017 -ի հունվարի 1-ից հոկտեմբերի 31-ը Ադրբեջանի բանակի 52 զինծառայողի մահվան մասին։ Մահացած 1 զինծառայողի անուն էլ հայտնի չէ:
Հայտնի է դարձել ևս 3 անձանց մահվան մասին, որոնց դեպքում հավանականությունը մեծ է, որ նրանք կարող են Ադրբեջանի ներքին զորքերից լինել: Բավարար փաստերի պակասի պատճառով այս 3 հոգուն ցուցակում դեռ չենք ներառել:
Ամիս | Մարտական | Ոչ մարտ. | Վիրավոր*** |
Հունվար | 1 | 3* | ” |
Փետրվար | 9 | 1 | ” |
Մարտ | 3 | 2 | 2 |
Ապրիլ | 1 | 5** | 1 |
Մայիս | 1 | 3 | ” |
Հունիս | 3 | 3*** | ” |
Հուլիս | 1 | 3 | 2 |
Օգոստոս | 0 | 5 | 1 |
Սեպտեմբեր | 0 | 5 | ” |
Հոկտեմբեր | 1 | 3 | ” |
Ընդհանուր | 20 | 33 | 6 |
* Նշված 3-ից բացի, հայտնի է ևս մեկ սպանվածի մասին, ում դեպքում զինծառայող լինելու մասին տվյալներն առայժմ չեն հաստատվել:
** Ապրիլ ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ զինծառայող, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
*** Հունիս ամսին կա անհայտ հանգամանքներում մահացած մեկ կորուստ, որին ներառել ենք ոչ մարտական կորուստների ցանկում:
**** Վիրավոր զինծառայողների դեպքում տվյալները սահմանափակ են. Ադրբեջանի ՊՆ-ն և պաշտոնական աղբյուրները գրեթե գրեթե տվյալներ չեն հայտնում:
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ: