Թուրք-քրդական բախումներում սպանվել է ժանդարմերիայի զինծառայող

Նոյեմբերի 6-ին Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգի Չալդրան գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և թուրք ուժայինների բախումներում վիրավորված ժանդարմերիայի զինծառայողը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ. (արխիվ)

Թուրք-քրդական բախումներ. (արխիվ)

Սպանված զինծառայողը գավառի ժանդարմերիայի զորքերի հատուկ նշանակության վաշտի փոխհրամանատար, ավագ լեյտենենատ Մեհմեթ Սաքալլըն է:

Թուրքիայի ուժայինները շարունակում են Վան նահանգում ռազմական գործողություններ իրականացնել PKK-ի զինյալների դեմ:

Վերջին շրջանում թուրք-քրդական բախումները կրկին ինտենսիվացել են: Ըստ թուրքական պաշտոնական տվյալների՝ միայն հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը PKK զինյալների դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 9 զինծառայող, ևս 11-ը վիրավորվել է, «վնասազերծվել է» 66 զինյալ:

Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները հիմնականում ընթանում են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում, որտեղ գերակշռում է քրդական բնակչությունը: Բացի Թուրքիայի տարածքից, ռազմական գործողություններ են իրականացվում նաև Իրաքի հյուսիսային շրջաններում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *