2016 թ. Նորվեգիան արգելել է զենքի վաճառքն Ադրբեջանին

2016 թվականին Նորվեգիան արգելանք է դրել Ադրբեջանին, Իսրայելին, Իրանին և մի շարք այլ երկրներին սպառազինության և ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի վրա: Այս մասին նշվում է Նորվեգիայի ԱԳՆ հոկտեմբերի 27-ին հրապարակած զեկույցում:

Ադրբեջանից բացի արգելանքի տակ գտնվող երկրների շարքում են նաև Իսրայելը, Իրանը, Սաուդյան Արաբիան ևն: Որպես արգելանքի պատճառ Նորվեգիայի ԱԳՆ-ն հղում է անում Նորվեգիայի խորհրդարանի 1959 թ. որոշման վրա, ըստ որի՝ Նորվեգիան զենք-զինամթերք չի վաճառում այն շրջաններ, որտեղ առկա է պատերազմ կամ պատերազմի սպառնալիք, ինչպես նաև քաղաքացիական պատերազմ:

Նշենք, որ հայտնի չէ, թե Ադրբեջանը կոնկրետ ինչ էր ցանկացել ձեռք բերել Նորվեգիայից: Ըստ Նորվեգիայի ԱԳՆ-ի՝ զենքի վաճառքի մերժված դիմումները հիմնականում վերաբերում էին ռազմական տեսանկարահանող սարքերին, հրազենային զինատեսակներին, մեքենաների մասերին, կրակի կառավարման համակարգերին և հարակից միջոցներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *