Ադրբեջանում հայտնում են հերթական պետական դավաճանի ձերբակալման մասին

Նոյմբերի 4-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է, որ «պետական դավաճանության, օտարերկրյա հատուկ ծառայություններին ֆինանսի դիմաց տեղեկությունների փոխանցման» կասկածանքով ձերբակալել են այդ երկրի քաղաքացի Սոլթանով Միրյուսիֆ Միրմահմուդ օղլուին (Soltanov Miryusif Mirmahmud oğlu): Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Ադրբեջանի ՊԱԾ կայքում:

Նշվում է, որ Սոլթանովը Ադրբեջանի տարբեր քաղաքացիների երկրից դուրս է բերել և հանձնել արտասահմանյան պետությունների հատուկ ծառայություններին՝ հետագա համագործակցության համար:

Սոլթանովը նաև մեղադրվում է նյութական շահերից ելնելով «պետական դավաճանության, լրտեսության» համար: Նրա նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը. հետաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2017 թ. մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին այդ երկրի Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին:

Հետագայում հայտնի դարձավ, որ ձերբակալվածների նկատմամբ իրականացվել էր արտադատարանական մահապատիժներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *