Ադրբեջանի զինված ուժերի զորամասերից մեկում մարտական կրակով զորավարժությունն արվել է ՆԱՏՕ-ի «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի » ծրագրի շրջանակներում: Ստուգվել է մոտոհրաձգային ստորաբաժանումների պատրաստականության աստիճանը: Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը:
Վարժանքների ընթացքում ստուգվել են տվյալ զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների ստորաբաժանման սպառազինումը, տեխնիկական համալրվածությունը, կապի միջոցների առակայությունը, անձնակազմի անգլերենի իմացությունը, այլ կարողությունների՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանությունը:
Ստորաբաժանումը խաղարկել է համատեղ ուժերի կազմում և այլ գործողությունների ժամանակ մարտավարական առաջադրանքների և մարտական կրակով մարզումների անցկացման առաջադրանքներ:
Հիշեցնենք, որ «Օպերատիվ հնարավորությունների կոնցեպցիայի» շրջանակներում մասնակիցները անցնում են «Ինքնուրույն գնահատական» 1-ին և 2-րդ մակարդակի ստուգումներ (Self Evaluation), որոնց հաջորդում են արդեն ՆԱՏՕ-ի մասնագետների կողմից երկաստիճան ստուգումներ (NATO Evaluation):
Ծրագրում ընդգրկված է նաև Հայաստանը:
Զորավարժությանը, դատելով հրապարակած լուսանկարներից, ներգրավվել են Հարավաֆրիկյան Հանրապետության արտադրության, Ադրբեջանում համատեղ հավաքվող «Մարադյոր» զրահամեքենաներ:
Marauder («Մարադյոր»).
- Երկարությունը՝ 5,5 մ,
- Լայնությունը՝ 2,3 մ,
- Զանգվածը՝ 9 տոննա
- Մարտական զանգվածը՝ 15 տոննա,
- Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ,
- Անձնակազմը՝ 10 զինծառայող,
- Հիմնական սպառազինությունը՝ 7,62 մմ գնդացիր: