Նոյեմբերի 3-ին Վրաստանում՝ Թբիլիսիի մոտ տեղակայված Վազիանի զորավարժարանում, ավարտվել է այդ երկրի զինված ուժերի երեքշաբաթյա հրետանային վարժանքների մարտական կրակով փուլը: Զորավարժությանը ներգրավվել էր «Դանա» ինքնագնաց հաուբիցների դիվիզիոն: Այս մասին հայտնում են Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Վարժանքները կրում էին պլանային բնույթ: Դրանց ներգրավվել էր շուրջ 200 զինծառայող և «Դանա» ինքնագնաց հրետանի: Կրակային փուլին հետևել է Վրաստանի ԶՈւ Արևմտյան հրամանատարության պետ, բրիգադային գեներալ Շալիկո Թաբաթաձեն:
Վարժանքներն ուղված էին «Դանա» ինքնագնաց հրետանու դիվիզիոնի կրակային ունակությունների ստուգմանը: