Սպայական ընտանիքների համար Հադրութում բնակելի նոր թաղամաս է կառուցվում: Բազմաբնակարան շենքերից առաջինը շուտով հանձնելու են շահագործման: Այստեղ նախատեսված է 1, 2 և 3 սենյականոց 20 բնակարան: Այս մասին տեղեկացնում է Artsakh.tv -ն:
Երկրորդ շենքում շինարարները կառուցում են 3 սենյականոց 16 բնակարան: Ծրագիրը կյանքի է կոչվում պաշտպանության բանակի պատվերով:
Նշենք, որ այժմ Ստեփանակերտում ընթանում է 2016-ի հոկտեմբերին մեկնարկած սպայական ընտանիքների համար կառուցվող 10 հարկանի շենքի շինարարության աշխատանքը: Նույն քաղաքում սպայական ընտանիքների համար կառուցվում է ևս 2 շենք՝ յոթհարկանի։
Սպայական ընտանիքների համար 4 քառահարկ շենքերով նոր թաղամաս է կառուցվում նաև Արցախի Մարտունի քաղաքում: Իսկ 2017-ի ապրիլին Մարտունիում շահագործման էր հանձնվել ևս մեկ թաղամաս՝ բազմաբնակարան երեք շենք: