Սիրիայում սպանվել է ևս մեկ իրանցի զինծառայող

Հոկտեմբերի 26-ին Սիրիայի Դեր Զոր նահանգի ալ-Մայադին քաղաքում ահաբեկիչների դեմ մղած մարտերում սպանվել է իրանցի զինծառայող 42 ամյա Մոհսեն Ջամալին, ով 4-րդ անգամ էր ուղարկվել էր Սիրիա։  Այս մասին նոյեմբերի 3-ին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը։ Ջամալին Իրանի Ֆարս նահանգի, Քազերուն քաղաքից էր։

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհսեն Ջամալին

Սիրիայում սպանված իրանցի զինծառայող Մոհսեն Ջամալին

Ավելի վաղ Սիրիայում Իրանը կորցրել էր ևս մեկ գեներալ (թվով արդեն 11-րդը):

Չնայած նրան, որ Սիրիայում պարբերաբար իրանցի զինծառայողներ կամ Իրանի կողմից հովանավորվող ջոկատների մարտիկների են զոհվում, Իրանը հերքում է, որ ռազմական ստորաբաժանումներ ունի այդ երկրում և շարունակում է պնդել, որ իրականացնում է միայն խորհրդատավական առաքելություն:

Օրերս Իրանի բանակի հրամանատարի տեղակալը հայտնել էր, որ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման համակարգմամբ բանակի ցամաքային ուժերի զինծառայողները շարունակում են խորհրդատվական առաքելություն իրականացնել Սիրիայում: Բացի այդ իրանական ինքնաթիռներով օգնություն է հասցվում սիրիական գյուղեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *