Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 2-ը «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ գործողություններում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 9 զինծառայող, ևս 11-ը վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքը:
Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում թուրք ուժայինները «շարքից հանել են» քրդական կառույցի 66 զինյալի:
Գործողությունները հիմանակում իրականացվել են Թուրքիայի Հաքքարի, Թունջելի, Սղերթ (Սիիրթ), Դիարբեքիր, Էրզրում նահանգներում և Իրաքի հյուսիսային շրջաններում:
Թուրք-քրդական բախումները վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են: Բախումները սկսել են դեռևս 2015-ի ամռանից: Չնայած արդեն երկու տարի է բախումները շարունակվում են, թուրք ուժայիններին դեռևս չի հաջողվում ճնշել PKK-ի զինյալներին: Բախումներին զուգահեռ, աճում են ավերակների վերածված բնակավայրերի թիվը:
Թուրքիայի տարածքում ռազմական գործողություններին զուգահեռ, թուրքական օդուժը հաճախ հարվածում է PKK-ի ճամբարներին Իրաքի հյուսիսում: