Սիրիայի բանակը «Իսլամական պետությունից» ազատագրել է Դեր Զոր քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը և նրանց աջակցող ուժերը ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Դեր Զոր նահանգի համանուն քաղաքում: Նոյեմբերի 3-ին բանակը ազատագրել է քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերը: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրներին:

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում

Սիրիայի բանակը՝ Դեր Զորում

Նախօրեին կառավարական ուժերը ԻՊ զինյալների դեմ մարտեր էին մղում Դեր Զորի Ալ-Ռաշիդիա, Ալ-Արդի, Ալ-Բաժի և Աբու-Ադեդ թաղամասերում, որտեղ զինյալները դեռևս դիմադրություն էին ցուցաբերում:

Այս տարվա սեպտեմբերի սկզբին Սիրիայի կառավարական բանակը վերջ էր դրել Դոր Զորի երեք տարի շարունակվող շրջափակմանը և սկսել էր ռազմական գործողությունները քաղաքի արևելյան հատվածում: Այնուհետև, իսլամիստ զինյալներին դուրս մղելով քաղաքի հարավ-արևմուտքից, կառավարական բանակին հաջողվել է դուրս գալ Եփրատ գետի արևմտյան ափ: Ներկայում «Իսլամական պետության» զինյալները մեծ մասամբ գործում են Սիրիա-Իրաք սահմանային հատվածում:

Նշենք, որ Սիրիայի բանակին աջակցում է նաև Ռուսաստանի զինուժը: ՌԴ օդուժը հաճախ հարվածում է ԻՊ զինյալների դիրքերին Դեր Զորում: Հոկտեմբերի 31-ին Միջերկրական ծովից ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Վելիկի Նովգորոդ» սուզանավից «Կալիբր» թևավոր հրթիռներ են արձակվել Աբու Քեմալում ԻՊ դիրքերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *