Նոյեմբերի 6-12-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի Քոնիայում տեղակայված 3-րդ ավիաբազայում կանցկացվի Millî Anadolu Kartalı («Անատոլիայի ազգային արծիվ») զորավարժություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Զորավարժության հայտարարվող նպատակը իրականությանը մոտ ռազմական գործողության շրջանակներում մեծաթիվ ինքնաթիռներով ուսումնական վարժանքների անցկացումը, մասնակիցների ուսումնական մակարդակի բարձրացումն է:
Վարժանքներին կներգրավվեն Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի՝
- F-16, F-4 2020 կործանիչներ, կործանիչ-ռմբակոծիչ,
- Օդային վաղ վերահսկման համակարգով ինքնաթիռ (AEW&C)ç
- CN-235 բեռնատար ինքնաթիռներ,
- As-532 Cougar բազմանպատակային ուղղաթիռներ:
Վարժանքների մասին առայժմ այլ մանրամասներ չեն տրամադրվում: