ՌԴ ԶՈւ հետախույզները Հյուսիսային Օսիայում վնասազերծել են պայմանական ահաբեկիչներին

Ռուսաստանի զինված ուժերի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացվող վարժանքների շրջանակներում հայտնաբերել և ոչնչացրել են պայմանական անօրինական զինված խմբավորումներին։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

Վարժանքների սցենարի համաձայն՝ զինծառայողները լեռնաանտառային տեղանքում հետախուզություն կատարելուց հետո հայտնաբերել են պայմանական ահաբեկիչների ճամբարը, որից հետո նրանց տեղակայման վայրի կոորդինատները փոխանցել են հրամանատարական կենտրոն։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ)

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ)

ՌԴ ԶՈւ հետախույզները այնուհետև շրջապատել են պայմանական հակառակորդի ճամբարը և ոչնչացրել այն։

Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *