Սու կործանիչների արտադրությամբ հայտնի ռուսական «Սուխոյ» ընկերությունն աշխատանքից ազատելու է 600 հոգու

Խաբարովսկի շրջանի աշխատանքի և զբաղվածության կոմիտեից հայտնում են, որ «Սուխոյ» ընկերությունը Խաբարովսկի շրջանի Ամուրի Կոմսամոլսկ քաղաքի իր մասնաճյուղում հունիսին պատրաստվում է գործից ազատել շուրջ 600 աշխատակցի։

Կրճատումների պատճառը, ըստ ամենայնի, Խաբարովսկի տրամվայ-տրոլեյբուսային ղեկավարության շրջանում ծագած ճգնաժամն է, ինչի պատճառով էլ մոտ 5 հազար բնակիչ դեռևս աշխատավարձ չի ստացել։

«Սուխոյ» ԲԲԸ-ի արտադրած ՍՈՒ-22M3

«Սուխոյ» ԲԲԸ-ի արտադրած Սու-22M3

Նշենք, որ ռուսական «Սուխոյ» ԲԲԸ-ն, որը ՌԴ-ի ամենախոշոր ավիացիոն հոլդինգն է, կործանիչների արտադրությամբ աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը և հայտնի է Սու ռազմական ինքնաթիռների արտադրությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *