Մովսես Հակոբյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է ՀԱՊԿ-ի՝ Բրեստում անցկացված ռազմական կոմիտետի նիստին: Այս մասին հայտնի է դառնում ՌԴ ՊՆ թվիթերյան էջից:

Նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ռազմական պատվիրակությունների ղեկավարները: Պաշտոնյաները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը և ՀԱՊԿ երկրների անվտանգության համար առկա մարտահրավերներն ու սպառնալիքները:

Ամփոփվել են նաև 2017-ին օպերատիվ և մարտական համատեղ պատրաստության  արդյունքները: Համաձայնեցվել են համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ հարցեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *