ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ավելի քան 6 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրեր է կնքել General Dynamics և Huntington Ingalls նավաշինական ընկերությունների հետ՝ 9 նոր Arleigh Burke տեսակի էսմինեցներ կառուցելու համար։
Ըստ պայմանագրի՝ Huntington Ingalls ընկերությունը կստանա 3,3 մլրդ դոլար մինչև 2017 թվականը 5 ռազմական նավեր կառուցելու համար։
General Dynamics Bath Iron Works ընկերությանը կհատկացվի 2,8 մլրդ դոլար՝ 1 նավ 2013թ. և մեկական նավեր 2015-ից 2017 թվականների ընթացքում կառուցելու համար։
Ամերիկյան ռազմածովային ուժերը պաշտոնապես դիմել են Կոնգրեսին 2014 թվականին ևս մեկ նավ կառուցելու համար։ Կոնգրեսը հիմնականում հակված է մեկ նավ ևս ավելացնելուն, եթե հաջողվի լուծել ֆինանսական խնդիրները։
2013թ. նախատեսված նավերի ֆինանասավորումը արդեն կատարված է։ Սկսած 2016 թվականից՝ պլանավորվում է նավերի SPY-1D ռադիոտեղորոշիչ սարքերը փոխարինել նոր AMDR ( Օդային և հռթիռային պաշտպանության ռադիոտեղորոշիչ սարքեր) ռադարներով։ Վերջիններիս բալիստիկ հրթիռների պաշտպանության համակարգը ավելի կատարելագործված է, սակայն նրանք ավելի շատ էներգիա են օգտագործում։
Ներկայումս ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ունեն Arleigh Burke տեսակի 62 էսմինեցներ, որոնց մի մասը կենթարկվի մոդերնիզացիայի, իսկ մյուս մասը կհեռացվի։