Ավարտվել է Իրանի բանակի ռազմաօդային ուժերի զորավարժությունը

Նոյեմբերի 1-ին Իրանի բանակի ռազմաօդային ուժերը «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժության վերջին փուլում Սու-24 ճակատային ռմբակոծիչներով և Ֆ-4 կործանիչ-ռմբակոծիչներով խոցել են շարժական և անշարժ թիրախներ։  Սու-24 ռմբակոծիչներից արձակվել են AS-10 Karen, իսկ Ֆ-4-ներից՝ «Ղասեդ» հրթիռներ։ Այս մասին տեղեկացնում է Իրանի բանակի կայքը։

Պայմանական հակառակորդի թիրախներին հարվածներ են հասցվել նաև «Քարրար» անօդաչու թռչող սարքերով, ՄիԳ-29 կործանիչներով։ Թիրախները խոցվել են նաև գիշերային ժամերին։

«Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժությունը մեկնարկել էր հոկտեմբերի 31-ին։ Իրանի բանակից հայտնում էին, որ այս զորավարժությանը պետք է ներկայացվեն տեղական արտադրության նոր համակարգեր։

Զորավարժության առաջին փուլում  F-5 և «Սաեղե» կործանիչներից արձակած ռումբերով խոցվել էին պայմանական թիրախներ՝ զենքի և վառելիքի պահեստներ, թռիչքուղի, հրթիռների արձակման հրապարակ։

Իրանի ռազմաօդային ուժերը իրականացրել էին նաև F-7 կործանիչներով  պայմանական հակառակորդի կենդանի թիրախները խոցելու, F-14 կործանիչները օդում լիցքավորելու գործողություններ։

Իրանի բանակի  ՌՕՈւ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ» զորավարժությունը պլանային է։ Այն անցկացվել է նաև 2016թ. հոկտեմբերի 16-17-ին։

Իրանի բանակի ՌՕՈւ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *