Դստեր պսակադրության առթիվ խոշոր գումար զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Գործարար Հովսեփյան Գարաբեթը իր դստեր հարսանիքի կապակցությամբ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերել է ԱՄՆ 5000 դոլարին համարժեք դրամ: Այս մասին հայտնում է հիմնադրամի կայքը:

Նշենք, որ ավելի վաղ հայաստանցի Արմեն և Էմիլի Թավադյանները իրենց պսակադրության կապակցությամբ ևս «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» կես միլիոն դրամ էին նվիրաբերել:

Մինչ այժմ հիմնադրամով նախատեսված գումարները ստացել է 23 զոհված զինծառայողի ընտանիք և 3 վիրավորված (հաշմանդամ) զինծառայող:

Հիմնադրամի կայքը վերջերս նաև ներկայացրել էր 2017-ի հունվարի 1-ից հոկտեմբեր 27-ը ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակը՝ ըստ երկրների:

Առավել շատ նվիրաբերություններ ստացվել են Հայաստանից և Ֆրանսիայից, իսկ երրորդ առավել շատ նվիրաբերություններ իրականացրած պետությունն է Կիպրոսը:

  • Հայաստան – 50,835,234 ՀՀ դրամ
  • Ֆրանսիա – 7,258,200 ՀՀ դրամ
  • Կիպրոս – 4,810,000 ՀՀ դրամ
  • Ռուսաստան – 2,670,714 ՀՀ դրամ
  • Կանադա – 2,513, 117 ՀՀ դրամ
  • Ռումինիա- 1,082,699 ՀՀ դրամ
  • Շվեյցարիա – 485,040 ՀՀ դրամ
  • Քաթար – 259,740 ՀՀ դրամ
  • Սլովակիա – 200,000 ՀՀ դրամ
  • ԱՄՆ – 186,160 ՀՀ դրամ
  • Գերմանիա – 95,120 ՀՀ դրամ
  • Դանիա – 50,000 ՀՀ դրամ
  • Կորեա – 48,100 ՀՀ դրամ
  • Անհայտ – 45,590 ՀՀ դրամ
  • Մեծ Բրիտանիա – 24,200 ՀՀ դրամ
  • Հոլանդիա – 11,280 ՀՀ դրամ
  • Շվեդիա – 5,000 ՀՀ դրամ
  • Օման ” 1000 ՀՀ դրամ
  • Շվեդիա – 5000 ՀՀ դրամ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *