Քրդերը շարունակում են վերահսկել Սիրիայի հետ կապող անցակետը. Անադոլու

Իրաքի հյուսիսում՝ անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանային հատվածում գտնվող Ֆիշ Խաբուր անցակետը շարունակում է մնալ Իրաքյան Քրդստանի զինված ուժերի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Չնայած, որ այս շրջանի ուղղությամբ Իրաքի կառավարական ուժերի և Իրաքյան Քրդստանի զինված ուժերի միջև ռազմական գործողություններ էին եղել, այս անցակետի բնականոն աշխատանքը շարունակվում է:

Այս պարագայում «Ֆիշ Խաբուրը» մնում է Իրաքյան Քրդստանը Սիրիային կապող միակ անցակետը, քանի որ Իրաքի ակռավարական ուժերը կարողացել էին վերահսկողություն հաստատել «Ռաբիա» անցակետում:

Ինչ վերաբերում է հենց Թուրքիայի սահմանի հետ անցակետներին, ապա հոկտեմբերի 31-ին Թուրքիայի և Իրաքի զինված ուժերը Թուրքիայի տարածքից դուրս գալով՝ վերահսկողություն են հաստատել Իրաքյան Քրդստանի հատվածում «Իբրահիմ Խալիլ» անցակետում:

Իրաքյան Քրդստանի և Իրաքի կենտրոնական իշխանությունների միջև  ճգնաժամը խորացել էր քրդերի անկախության հանրաքվեից՝ սեպտեմբերի 25-ից հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *