Վրաստանում անօդաչու թռչող սարքերը պարտադիր կգրանցվեն

Նոյեմբերի 1-ից Վրաստանում ներդրվում է անօդաչու թռչող սարքերի ղեկավարման նոր օրենքներ: Այժմ 5 կգ ավել կշռող յուրաքանչյուր անօդաչուն պետք է գրանցվի Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունում: Թռչող սարքը կարող է գրանցվել 16 տարեկանից ոչ ցածր տարիքով մեկ մարդու անունով: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Վրաստանը»:

Գրանցված յուրաքանչյուր անօդաչուն պետք է ունենա 5 թվանշանից բաղկացած տարբերակիչ համար: Ներդրվել են նաև թռիչքների սահմանափակումներ: Առանց քաղաքացիական ավիացիայի գործակալության հատուկ թույլտվության, իրավունք ունեն թռչել 25 կգ քաշով սարքերը ժամում առավելագույնը 54 կմ արագությամբ:

150 կիլոգրամից ավելի կշռող անօդաչու սարքի կառավարման համար անհրաժեշտ է օդաչուի կարգ: Սեպտեմբերի 1-ից Վրաստանում ԱԹՍ-ների համար թույլատրված առավելագույն բարձրությունը ցամաքից 122 մետր է:

Նշենք, որ քաղաքացիական ԱԹՍ-ները որպես զենք ակտիվ կիրառվում են Սիրիայում և Իրաքում ռազմական գործողությունների ընթացքում: Ահաբեկիչները սովորաբար անօդաչուներին կցում են ռազմամթերք, որը այն հետագայում գցում է մարդկանց և տեխնիկայի կուտակումների վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *