Սկսվում է Ադրբեջանի ՊՆ-ին սուր քննադատող ռազմական փորձագետին հարձակման ենթարկելու գործի դատավարությունը

Հունիսի 4-ին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանը հունիսի 3-ին՝ կեսօրին, սկսել է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլիին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի դատավարությունը։

Ջաֆարլին պարբերաբար հանդես կգա մամուլի ասուլիսներում և կտեղեկացնի հասարակությանը նոր մանրամասների մասին։

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Ռազմական փորձագետ Յաշեր Ջավարլի

Հիշեցնենք, որ ռազմական փորձագետն անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել 2013-ի ապրիլի 2-ի գիշերը։ Հարևաններն աղմուկից դուրս էին վազել, և հաջողվել էր ձերբակալել 2 հարձակվողներից մեկին։ Ջաֆարլին հայտարարել էր, որ վերջինս զինվորական է, նշել անունը՝ Էլխան Գաջիև, բայց տեղեկություններ չէր հայտնել նրա զինվորական կոչման մասին։ Փորձագետը նաև շեշտեց, որ համոզված է՝ ձերբակալվածին ազատ են արձակել։

Նշենք, որ Ջաֆարլին իր վերջին հարցազրույցում Ադրբեջանի ԶՈՒ բարեփոխումները կապել է պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի և ԳՇ պետ Նաջմեդին Սադիխովի հրաժարականի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *