Թուրքերը Սիրիայի հետ սահմանին 400 կգ պայթուցիկ են առգրավել

Թուրքիայի և Սիրիայի միջև սահմանին հունիսի 2-ին առգրավվել է 400 կգ պայթուցիկ, փոխանցում է թուրքական «Սաբահ» պարբերականը։

Մեծ քանակով պայթուցիկը հաջողվել է առգրավել ներկայիս Թուրքիայի Հաթայ (Ալեքսանդրեթ) նահանգի Ջիլվեգյոզու սահմանային անցակետից 3 կմ հեռավորության վրա։ Նշենք, որ Սիրիայի այս հատվածը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ։

Ջիլվեգյոզու անցակետ

Ջիլվեգյոզու անցակետ

Ըստ «Հյուրիյեթի»՝ պայթուցիկը նախատեսվում էր օգտագործել Թուրքիայի տարածքում ահաբեկչություններ կամզակերպելու համար։

Նշենք, որ մայիսին Թուրքիայի Ռեյհանլը քաղաքում խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել, որին զոհ էր գնացել հիսունից ավել մարդ։

Իսկ վերջին օրերին Թուրքիայի ողջ տարածքում ընթանում հակակառավարական ցույցեր, որոնց ուղեկցվում են իրավապահների հետ բախումներով, վիրավորներով և զոհերով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *