Ռուս-ադրբեջանական սահմանային շրջաններում անօրինական զենք-զինամթերք է առգրավվել

Ադրբեջանի հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 20-25-ը ռուս-ադրբեջանական սահմանային շրջաններում անցկացվել են «Սահման» պայմանական անունը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ, որոնց հիմնական նպատակը միջազգային ահաբեկչական խմբերի վնասազերծումն էր։

Ռուս-ադրբեջանական սահման

Ռուս-ադրբեջանական սահման

Բալականի, Զագատալի, Գախի, Շաքիի, Օղուզի, Ղուբայի, Գաբալայի, Գուսարի և Խաչմազի շրջաններում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանում հետախուզության մեջ գտնվող 52 և ԱՊՀ երկրներում հետախուզվող 29 անձ, առգրավվել է 10 հրազեն, 11 ատրճանակ, 24 նռնակ և մոտ 7 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *