Իրանի ՌՕՈւ զորավարժությանը ներկայացվելու են տեղական արտադրության նոր համակարգեր

Հոկտեմբերի 31-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում մեկնարկելու է այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ – 7» զորավարժությունը։ Զորավարժությանը ցուցադրելու են տեղական արտադրության նոր և արդիականցված զենքեր ու համակարգեր։Այս մասին տեղեկացնում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Վարժանքներն անցկացվելու են գիշերային և ցերեկային ժամերին։ Խաղարկվելու են կառավարվող ռումբերով, հրթիռներով թիրախները խոցելու գործողություններ։

Իրանի բանակի ՌՕՈւ զորավարժություն, (արխիվ)

Իրանի բանակի ՌՕՈւ զորավարժություն, (արխիվ)

Երկու օր տևող զորավարժությանը ներգրավվելու են խորհրդային-ռուսաստանյան արտադրության ՍՈւ-24, ՄԻԳ-29, ամերիկյան արտադրության F-4, F-5, F-14, ինչպես նաև  իրանական արտադրության «Սաեղե» կործանիչներ, Boeing-707 և Boeing-747 լիցքավորող ինքնաթիռներ, Lockheed C-130 Hercules բեռնատար ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

Իրանի բանակի  ՌՕՈւ «Ֆադաեյան է հարիմ է վելայաթ» զորավարժությունը պլանային է։ Այն անցկացվել է նաև 2016թ. հոկտեմբերի 16-17-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *