ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում ավարտվել են ամփոփիչ ստուգումները

Ամփոփիչ ստուգումներից հետո Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները իրականացրել են 100 կմ երկարությամբ ռազմական երթ: Այս մասին Razm.info-ին հայտնել են  Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռազմական երթի ժամանակ

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռազմական երթի ժամանակ

Ստուգումներին ներգրավված շուրջ հազար զինծառայող և 400 միավոր զինտեխնիկա «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններից վերադարձվել են մշտական տեղակայման վայր:

Զինծառայողները շարասյուներով տեղաշարժվելու ընթացքում մշակել են ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության հնարքներ, հետ են մղել քիմիական թունավոր նյութեր կիրառող պայմանական դիվերսիոն խմբերի հարձակումը:

Վարժանքների ընթացքում Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռները կրակային աջակցություն են ցուցաբերել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *