Հոկտեմբերի 28-ին ավտովթարից մահացել է պայմանագրային զինծառայող

Հոկտեմբերի 28-ին Սյունիքի մարզի Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում ավտովթարի հետևանքով մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նորայր Հովհաննիսյանը: Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ shamshyan.com կայքը հայտնել էր, որ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19:10-ի սահմաններում, Սիսիան-Շենաթաղ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում, բախվել են ՎԱԶ-2106 և«УАЗ-3152» մակնիշներիի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 31-ամյա Նորայր Հովհաննիսյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:

Կայքի տեղեկություններով, մահացածը վերադառնալիս է եղել հարսանեկան արարողությունից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *