Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումը առաջին անգամ վարժանքներ է անում ԱՄՆ հրահանգիչների ղեկավարմամբ

Վրաստանի զինված ուժերի վերապատրաստման շրջանակներում երկրի ԶՈւ ստորաբաժանումներից մեկը ԱՄՆ կարգադրիչների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների ղեկավարմամբ վարժանքներ է անցկացնում: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:

Ամերիկացի կարգադրիչների ղեկավարությամբ անցկացված վարժանքներ Վազիանի զորավարժարանում

Ամերիկացի կարգադրիչների ղեկավարությամբ անցկացված վարժանքներ Վազիանի զորավարժարանում

Մարտական կրակով վարժանքները անցկացվել են Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանի զորավարժարանում: Որպես հրահանգիչներ մասնակցել են ԱՄՆ եվրոպական հրամանատարության և ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի (JTEC) ներկայացուցիչները:

Նշենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմական համագործակցության շրջանակներում նախատեսվում են Վրաստանի ԶՈւ ստորաբաժանումների վերապատրաստման ծրագրեր: Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ ամերիկացի հրահանգիչների ղեկավարմամբ պետք է վերապատրաստվի 2018-ին:

Վրաստանում մեկնարկել է նաև Գերմանիայի Հոհենֆելսի ռազմական պատրաստության կենտրոնի օրինակով նոր կենտրոնի շինարարություն: Հոհենֆելսում Աֆղանստան մեկնելիս պատրաստություն են անցնում տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի զինծառայողները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *