Թուրքիայի ուժայինները այս տարվա նոյեմբերին ստանալու են մահապարտ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը

Թուրքական «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությունը (STM) նախատեսում է այս տարվա նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Թուրքիայի ուժային կառույցների սպառազինությանը հանձնել Alpagu («Ալփագու») և Kargu («Քարգու») մահապարտ ԱԹՍ-ների առաջին խմբաքանակը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ

Թուրքական արտադրության «Ալփագու» (Alpagu) մահապարտ ԱԹՍ

Մահապարտ անօդաչու թռչող սարքերը համալրված են լինելու տեղական արտադրության սարքավորումներով և զինամթերքով, որը «Պաշտպանական տեխնոլոգիաների նախագծման» ընկերությանը մատակարարել է թուրքական MKEK ընկերությունը:

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը դեռևս հոկտեմբերի 22-ին հայտնել է, որ զանգվածային արտադրության են դրել Alpagu մահապարտ ԱԹՍ-ն:

Հիշեցնենք, որ Թուրքիան «Ալփագու» և «Քարգու» մահապարտ ԱԹՍ-ները, ինչպես նաև Togan («Թոգան») հետախուզական ԱԹՍ-ները ցուցադրել էր 2017 թ. մայիսին:

Alpagu ԱԹՍ-ն ֆիքսված թևերով անօդաչու սարք է: Իր տեխնոլոգիական լուծումներով այն հիշեցնում է ամերիկյան արտադրության Switchblade փոքր ԱԹՍ-ն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *