Սիրիայի Իդլիբ նահանգում դեռևս առկա է ահաբեկչական հարձակումների վտանգ. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիևը հայտարարել է, որ Սիրիայի Իդլիբ նահանգում ձևավորված «անվտանգության գոտում» դեռևս ռադիկալ խմբավորումների հարձակումների վտանգ կա: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Սիրիայում տիրող իրավիճակը 2017-ի հոկտեմբերի 14-ի դրությամբ. Քարտեզում արդեն ուրվագծված են նաև Իդլիբում թուրքական զինուժը վերահսկողության տակ գտնվող շրջանները

Լավրենտիևը նաև նշել է, որ «ոչ բախումային գոտում» իրադրությունը բարդ է, քանի որ թուրքական կողմը դեռևս չի ավարտել դիտակետերի տեղակայում Իդլիբում:

«Համեմատաբար, լարվածության մակարդակը այնտեղ դեռևս շարունակում է բարձր մնալ և վտանգ կա, որ այնտեղ տեղակայված ռադիկալ խմբավորումները հարձակողական գործողություններ կիրականացնեն: Բայց մենք հուսով ենք, որ Թուրքիայի մեր գործընկերները ամեն դեպքում կիրականանցնեն Իդլիբի հարցով իրենց պարտականությունները և կկայունացնեն այնտեղ իրավիճակը», – հայտարարել է Լավրենտիևը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 30-ին Աստանայում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների 7-րդ փուլը: Դրանց մասնակցում են ներկայացուցիչներ Թուրքիայից, Իրանից, Ռուսաստանից, Սիրիայի իշխանություններից և զինված ընդդիմությունից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Հորդանանից և ՄԱԿ-ից:

Աստանայում այս տարվա բանակցությունների հերթական փուլի ժամանակ վերջնականապես հայտարարվել է Սիրիայում 4 «անվտանգության գոտի» ստեղծելու մասին: Սիրիայում այդ գոտիների և հրադադարի պահպանման երաշխավորներ են Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան:

Նշենք, որ թուրքական զինուժը՝ Իդլիբում «կայունություն հաստատելու» պատրվակով հոկտեմբերի 12-ից ներխուժել է Սիրիայի տարածք: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ սա հակասում է Աստանայում ձեռք բերված համաձայնություններին և պահանջել է դուրս բերել զորքերը: Իրանը նույնպես կարծես թե կողմ չի թուրքական զորքերի ներկայությանը, միևնույն ժամանակ ռուսաստանյան կողմի հայտարարությունը թույլ է տալիս պնդել, որ Ռուսաստանը և Թուրքիան համաձայնեցրել են զորքերի տեղակայումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *