ՌԴ զինուժը ՀՕՊ համակարգերով կանխել է պայմանական հակառակորդի ավիացիոն հարձակումը

Ռուսաստանի ԶՈւ՝ Աբխազիայում տեղակայված 7-րդ ռազմաբազայի զենիթահրթիռային ստորաբաժանումները վարժանքների ընթացքում կանխել են պայմանական հակառակորդի ավիացիայի հանկարծակի հարձակումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:

Ս-300 ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Ս-300 ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Վարժանքներին ներգրավվել է 500 զինծառայող, ավելի քան 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Ս-300, «Օսա-ԱԿՄ», «Ստրելա-10» ԶՀՀ-ներ և «Իգլա» շարժական ԶՀՀ-ներ:

Զինծառայողների հիմնական առաջադրանքն է եղել վնասազերծել պայմանական հակառակորդին՝ նախքան վերջինս կկարողանա հարվածներ հասցնել ենթակառուցվածքային օբյեկտներին:

Վարժանքներին զինծառայողները յուրացրել են նաև մեկնարկային դիրքեր գրավելու, դրանք քողարկելու, կապի և կառավարման համակարգերի կազմակերպման, տեխնիկան բացազատելու, հետախուզության հմտություններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *