Սյունիքի մարզպետի որդուն տեղափոխել են մեկուսարան

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին տեղափոխել են կալանավայր, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Գործակալության տվյալներով՝ նրանց մեղադրանքներ են առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար:

Սուրեն Խաչատրյան

Սուրեն Խաչատրյան

Դատարանն արդեն բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը:

Խաչատրյանն ու Նիկողոսյանը տեղափոխվել են մեկուսարան:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում փոխհրաձգության հետևանքով ծանր վիրավորվել է ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Ավետիք Բուդաղյանը՝ մահացել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *