Վրաց-աբխազական սահմանին անզգուշության հետևանքով Վրաստանի ՆԳՆ զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 26-ին վրաց-աբխազական սահմանին՝ Վրաստանի Ծալենջիխայի շրջանի Մուժավա գյուղում, անզգուշության հետևանքով մահացել է Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայող: Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության հայտարարության համաձայն՝ զինծառայողներից մեկը վայր է գցել իր ավտոմատը, որից էլ կրակ է արձակվել ծառայակցի ուղղությամբ:

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ

Վրաստանի ՆԳՆ զորակոչիկ-զինծառայողներ

Վիրավոր զինծառայողը անմիջապես հոսպիտալացվել է, սակայն գիտակցության չգալով՝ մահացել: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով, որով նախատեսվում է ազատության սահմանափակում մինչև 5 տարի, կամ ազատազրկում՝ 2-4 տարի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին վրաց-ռուսական սահմանին գազի բալոնի պայթյունի հետևանքով մահացել էր Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից, վիրավորվել՝ չորսը:

One response to “Վրաց-աբխազական սահմանին անզգուշության հետևանքով Վրաստանի ՆԳՆ զինծառայող է մահացել

Մեկնաբանել ԴավիթՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *