ԱՄՆ-ն Patriot կայաններ և F-16 կործանիչներ կուղարկի Հորդանան

Միացյալ Նահանգները պատրաստվում է Հորդանան ուղարկել «Փեթրիոթ» (Patriot) հրթիռային կայաններ և F-16 կործանիչներ։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն՝ հղում կատարելով Պենտագոնի հայտարարությանը։

PatriotՊենտագոնում նշել են, որ հրթիռային կայաններն ու կործանիչները նախատեսված են Հորդանանում համատեղ զորավարժությունների համար, սակայն  հավելել են, որ ռազմական տեխնիկայի մի մասը կարող  է մնալ այդ երկրի տարածքում։

Ըստ ամերիկյան կողմի՝ իրենց տրամադրած սպառազինությունը կարող է բարձրացնել Հորդանանի անվտանգության մակարդակը՝ հաշվի առնելով հարևան Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը։

Դեռ հստակ հայտնի  չէ, թե քանի միավոր «Փեթրիոթ» և F-16 է տեղափոխվելու Հորդանանի տարածք։

Նշենք, որ այս տարվա սկզբին ՆԱՏՕ-ն Թուրքիային էր տրամադրել «Փեթրիոթ» կայաններ՝ «Սիրիայից հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու համար»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *